News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքում են ավագանու նիստի ընթացքում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Բռնապետարան», «գՈՌապաշտ ՀՀԿ», «Բռնացողներն էլ են հանցագործ, արդարացնողն էլ» գրությամբ պաստառներ:

Ակցիայի մասնակիցներից Արման Ղարիբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ոչ թե աջակցություն են հայտնում որեւէ քաղաքական ուժի, այլ պարզապես դատապարտում են բռնությունը եւ ակցիան կազմակերպելով իրենց բողոքն են հայտնում այսօր ավագանու նիստի ընթացքում կատարված բռնության դեմ:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները սուլոցներով են ճանապարհում քաղաքապետարանից տուն գնացող աշխատակիցներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ