News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Պաղեստինը ողջունում է պաղեստինա-իսրայելական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման գործում Մոսկվայի դերի ամրապնդումը: Ռուսաստանը բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկար եւ լավ հարաբերություններ ունենալով, կարող է ազդել նրանց վրա` միջազգային նորմերի  վրա հիմնված փոխզիջումային լուծման հասնելու համար: Այս մասին ՌԲԿ-ին ասել է Պաղեստինի քաղաքացիական գործերի նախարար Հուսեյն աշ Շեյխը:

«Տարածաշրջանում ՌԴ ներկայությունը կարող է նոր տեսլական, հակամարտության կարգավորման նոր օրակարգ ստեղծել: Այդ հարցում մենք լիովին վստահում ենք նրան եւ ողջունում ենք խնդրի լուծման հարցում Մոսկվայի դերի ընդլայնումը. այն հեղինակություն ունի եւ իրավիճակի վրա ազդեցության բոլոր միջոցները», - ասել է նա:

Աշ Շեյխը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գլխավորած պատվիրակության կազմում է, որը Մոսկվայում է գտնվում: Փետրվարի 12-ին Կրեմլում Աբասը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պուտինը բանակցություններում հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել իր մասնակցությունը պաղեստինյան խնդրի լուծմանը «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ բանաձեւերի պաշտպանության նպատակով», ասել է ալ Շեյխը:

Կրեմլում կայացած հանդիպմանը քննարկվել է Պուտինի, Աբասի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջեւ եռակողմ բանակցությունների հնարավորությունը, հաղորդում է Պաղեստինի նախարարը:

«Մենք մերժում ենք բանակցային գործընթացում ցանկացած տեսակի ԱՄՆ առաջատարությունը: Անհրաժեշտ է, որ այս գործընթացը մնա միջազգային իրավունքի դաշտում, իսկ Վաշինգթոնի գործողությունները ուղղակիորեն խախտում են ՄԱԿ որոշումները եւ միջազգային նորմերը», - ասել է քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է Օլիմպիական խաղերում ահաբեկչություններ նախապատրաստելու Իսրայելի մեղադրանքները
Իսրայելական Ynet պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նամակ է...
Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Պաշտոնական գնահատականներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում...
ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան…
Նաթանյահուն մերժել է Պաղեստինի տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունը
Հաագայի ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը
ՄԱԿ-ի դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը
Ըստ նրա, Իսրայելի բնակեցման քաղաքականությունը և բնական ռեսուրսների շահագործումը «հակասում են միջազգային իրավունքին»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և գործընկերները համախմբում են ջանքերը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության խթանման շուրջ
Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ...
Ամենաշատ