News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Թոմսկի մարզում ոստիկանությունը եւ Ուղղափառ եկեղեցին փորձում են պարզել պարանորմալ երեւույթների պատճառները, որոնք սկսվել են Կոլպաշեվսկի շրջանի Մարաքս գյուղի տներից մեկում: Այնտեղ բնակարաններից մեկում սկսել են առարկաներ թռչել, այդ թվում դանակներ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ոստիկանաններին դիմել է քաղաքացի Նատալյա Ժուկովան: Կինը պնդում էր, որ իր տանը  տարօրինակ բաներ են տեղի ունենում, օդում առարկաներ են թռչում, այդ թվում դանակներ:

Իրավիճակը կայունացնելու համար ՆԳՆ աշխատակիցները ստիպված են եղել օգնության դիմել եկեղեցականներին: Ուղղափառ հոգեւորականները ժամանել են դեպքի վայր եւ «բնակության վայրի լուսավորվածության ծես են կատարել, ինչպես նաեւ մնացել են գիշերելու», հաղորդում է Newsru-ն:

Հետագայում «ուրվականի» մասին տեղեկությունը հաստատել է Տոմսկի թեմը: Ըստ քահանաների՝ տեղական եկեղեցու վանահայրը արդեն եկել է դեպքի վայր, սակայն ուրվականը, որը երկար ժամանակ լռել էր, կրկին «վերակենդանացել է»:

Տոմսկի մարզի ՆԳՆ-ում նաեւ նշել են, որ նախաքննական ստուգումներ են իրականացնում քաղաքացիներին «չար» ուժերի կողմից ահաբեկման փաստի առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news