News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին պատկանող «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցն անցած տարում, 2016 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հար­կային վճարումները:

«Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում անցած տա­րում զբաղեցրել է 93-րդ տեղը՝ 2016 թվականի 37-րդ հորիզոնականի դի­մաց: Այսպես՝ ընկերությունն անցած տարում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 620 մլն 520 հազար դրամ: Իսկ 2016 թվականին հարկային վճարումնե­րը կազմել են 3 մլրդ 220 մլն 422 հազար դրամ:

Ստացվում է, որ դեղերի վաճառ­քով զբաղվող «Ալֆա ֆարմ»-ը մոտ 1.6 մլրդ դրամով նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Ասել է, թե ընկերության դեղերի իրաց­ման ծավալները նվազել են, ինչն էլ իր հետեւանքն է թողել հարկային վճա­րումների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ