News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները որոշակի սպառնալիքներ են պարունակում եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի համար: Փետրվարի 14-ին «ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական գործարքների հետագա կնքման վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Երեւանը եւ Բաքուն պետք է ուշադիր հետեւեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Որոշակի սպառնալիքներ, իհարկե, կան: Այն գնումները, որոնք մենք անում ենք Ռուսաստանից, այնքան էլ խոշոր չեն մեծ մտահոգություն առաջացնելու համար: Սակայն կարծում եմ, որ մենք, իհարկե, պետք է հետեւենք իրավիճակին եւ ուշադիր լինենք»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ փորձագետը կասկած հայտնեց առ այն, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում ավելի ձեռնտու գներով, քան Ադրբեջանը, քանի որ, ըստ նրա, ՀՀ-ն այլ երկրներից զենք չի գնում՝ հիմնականում կենտրոնանալով ռուսական սպառազինության վրա: Սակայն, Գրիգորյանի խոսքով, ռազմական եւ ռազմավարական տեսակետից դա ճիշտ է, քանի որ բանակն առաջին հերթին կառուցվել է խորհրդային համակարգի հիման վրա, եւ սպառազինության մեծ մասը խորհրդային կամ ռուսական արտադրության է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ