News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի եւ միության մյուս անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է։ Այս մասին փետրվարի 14-ին՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ինքը կարող է գնահատել իր պետական շահերը եւ որոշել, թե ինչն է լավ իր համար, եւ ինչը վատ:

«Օրերս հանդիպում ունեցա Իրանի դեսպանի հետ։ Հանդիպումը շատ կառուցողական էր, հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք մի քանի հարցեր։ Դրանք մեր երկրների միջխորհրդարանական եւ միջկառավարական համագործակցությանը, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր էին։ Ինչու եւ ինչ է ասել Իրանի դեսպանն ավելի վաղ, ես չեմ, որ պետք է դատեմ»,-ընդգծել է Շարմազանովը:

Նա հիշեցրել է, որ մեկ անգամ չէ, որ ասել է՝ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն համապատասխանում եւ բխում էր հայ ժողովրդի եւ պետության շահերից, ապա ավելացրել է, որ Երեւանի համար Եվրասիական տնտեսական միությանն այլընտրանք չկա: Միեւնույն ժամանակ, ԵՏՄ-ն մեծ հնարավորություններ է ընձեռել ինչպես հայ ձեռնարկատերերի, այնպես էլ Հայաստանի տնտեսության զարգացման եւ աճի համար, եւ դրանից միայն պետք է օգտվել:

ԵՏՄ-ն ունի 180 միլիոնանոց շուկա: Այնտեղ առկա է հսկայական ապրանքաշրջանառություն` ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման, անտուրք առեւտրի եւ մեր բիզնեսի համար լրացուցիչ հնարավորությունների առումով, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն ճիշտ որոշում էր»,-հավաստիացրել է Շարմազանովը՝ հրաժարվելով մեկնաբանել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի վերջին հայտարարությունը:

Սակայն նա նշեց, որ Հայաստանը կարող է կառուցողական կամուրջ դառնալ Իրանի եւ ԵՏՄ երկրների միջեւ`շեշտելով, որ հայկական կողմը դրական է տրամադրված այդ հարցի շուրջ՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական միությունը մեծ ապագա ունի. «Չեմ բացառում, որ ապագայում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները կբարելավվեն, եւ դրանում Հայաստանը յուրահատուկ դեր կունենա»,-եզրափակել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության լսարանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեիդ Քազեմ Սաջադին հայտարարել էր, որ իրանական կողմը չի նկատել Հայստանի ԵՏՄ-ի անդամակցության որեւէ շոշափելի արդյունք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ