Մեքսիկայի Հարավային Ստորին Քալիֆորնիա նահանգում ափ են նետվել միանգամից 54 դելֆիններ, չորեքշաբթի հայտնել է երկրի շրջակա միջավայրի պաշտպանության դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության տեղեկություններով՝ ձեռնարկված փրկարարական գործողության արդյունքում հաջողվել է փրկել 33 կաթնասունի, սակայն 21 դելֆիններ սատկել են:
Մասնագետներն արդեն զննել են կենդանիների մարմինները եւ եզրակացրել, որ նրանց ստիպել է ափ նետվել դելֆինների այլ տեսակի հարձակումը: Նրանց մարմինների վրա վերքերի հետքեր են եղել, որոնք հասցրել էին թշնամաբար տրամադրված ցեղակիցները: