News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքները շինծու են եւ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում «Քրեական գործով Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարկային առաջադրված մեղադրանքները եւ տվյալ գործով պաշտպանության մտահոգությունները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրել են 3 հանցագործության կատարման մեջ: Առաջինն այն է, որ նա իբր 2011 թվականին ծրագրել է զանգվածային անկարգություններ կազմակերպել: Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, որ Ժիրայր Սեֆիլյանը ծրագրել էր իշխանափոխություն կազմակերպել, այլ ոչ թե մի քանի ավտոմեքենաներ հրկիզել»,- պարզաբանեց փաստաբանը: Ըստ որում՝ ինչպես նշեց փաստաբանը, լուրջ հիմքեր չկան, որ կվկայեն, թե Սեֆիլյանը ծրագրել էր զանգվածային անկարգություններ կազմակերպել, իսկ դատախազությունը մեղադրանքի հիմքում դրել է Սեֆիլյանի հայտարարությունները որոնք նա կատարել էր 2015 թվականի ապրիլի 24-ին:

Դրանից զատ, փաստաբանի կարծիքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անչափ խախուտ է եւ ընդհանրապես ոչ մի քննադատության չի դիմանում: Փաստաբանը քննադատեց նաեւ դատախազության մեղադրանքի այն մասը, որ իր պաշտպանյալն իբր ծրագրել էր մի շարք շենքեր գրավել եւ գործող իշխանություններին վերջնագիր ներկայացնել: Հայրապետյանի խոսքով՝ ծանրակշիռ ապացույցներ չկան, որոնք հաստատում են, որ Ժիրայր Սեֆիլյանը ծրագրել էր հակաիրավական ինչ-որ գործողություններ կատարել, քանի որ դատարան են ներկայացվել հեռախոսազրույցների ձայնագրությունները, սակայն դրանցից ոչ մեկում իր պաշտպանյալի ձայնը չի եղել: Փաստաբանը վստահ է, որ խմբի մեջ գործակալ է ներդրվել, որը եւ ստեղծել է Սեֆիլյանի դեմ մեղադրանքների առաջադրման համապատասխան հիմքը:

Հիշեցնենք, որ դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է 11, իսկ Գեւորգ Սաֆարյանին՝ 4,5 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
«Հրապարակ». Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք
Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել...
«Ժողովուրդ». Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե...
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում...
«Հրապարակ». Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ...
Ամենաշատ