News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայում Միջազգային կոալիցիայի հարվածից կարող էր 5 ՌԴ քաղաքացի զոհված լինել: Այս մասին փետրվարի 15-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Մեդուզա»-ն: Նա ընդգծել է, որ այդ տվյալները, այդ թվում նաեւ՝ մահացածների քաղաքացիությունը, դեռ չեն ստուգվել եւ չեն հաստատվել:

Զախարովան նշել է, որ բոլոր մահացածները ռուս զինվորականներ չէին, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նրանք Սիրիա են մեկնել՝ շրջանցելով ԱԳՆ պաշտոնական ուղիները: Սա բարդացնում է մահացածների մասին տեղեկությունների ստուգման ընթացակարգը:

Տասնյակ եւ հարյուրավոր ՌԴ քաղաքացիների մահվան մասին լուրերը դասական ապատեղեկատվություն են: Նրանք 400-ը չեն, ոչ էլ՝ 200-ը, ոչ էլ՝ 10-ը: Նախնական տվյալներով՝ տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում, որի պատճառները պարզվում են, կարելի է խոսել 5 մարդու մահվան մասին, ենթադրաբար՝ Ռուսաստանի քաղաքացիների: Կան նաեւ տուժածներ, սակայն այս ամենը հարկավոր է ստուգել, մասնավորապես եւ առաջին հերթին, իհարկե՝ զոհվածների քաղաքացիությունը»,- ասել է Զախարովան:

Փետրվարի 7-ին ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի դիրքերին մոտեցած զորքերի ուղղությամբ: Դրանից հետո ամերիկյան եւ ռուսական ԶԼՄ-ները տեղեկացան, որ հարվածի արդյունքում սպանվել են մասնավոր Wagner ռազմական ընկերության ռուս վարձկանները: ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ ռուսական այլ գերատեսչությունները չեն հաստատել ռուսների մահվան մասին լուրերը: 4 ՌԴ քաղաքացու մահը հաստատել են վերջիններիս հարազատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ