News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Զիմբաբվե ժամանած Հայաստանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ: Զիմբաբվեի կառավարությունը հայտարարել է վիզայի ռեժիմի վերանայման մասին, գրում է Online Nigeria-ն:

28 երկիր C կարգից  B կարգ (վիզա՝ ժամանումից հետո) կտեղափոխվի: Ներգաղթի վարչության բաժնի տնօրեն Կլեմենտ Մասանգոն հայտնել է, որ այդ փոփոխությունները ուժի մեջ են մտել եւ կառավարության ջանքերի մի մասն են կազմում ճամփորդությունների դյուրացման եւ զբոսաշրջության ոլորտի ներուժը բացահայտելու ուղղությամբ:

Բ կարգի ռեժիմով նախատեսվում է, որ զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալ ժամանումից հետո, իսկ C կարգի համար զբոսաշրջիկները պետք է նախքան ճանապարհորդությունը վիզա ստանան: 28 երկրների ցանկում, որոնք տեղափոխվել են C-ից  B կարգ, Հայաստանն է, Մեքսիկան, Եթովպիան, Պանաման, Ռումինիան եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ