News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում համարում են, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արդյունավետ է եղել, «ՌԻԱ Նովոստ»-ին ասել են Պետքարտուղարությունից:

«Նրանք անցկացրել են արդյունավետ եւ անկեղծ զրույց ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունների առաջընթացի փոխշահավետ ուղիների մասին: Մենք ՆԱՏՕ-ի մեր կարեւոր դաշնակցի հետ բանակցություններում հետագա առաջընթացի հույս ունենք ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ վաղվա բակացությունների առումով»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Իր հերթին, Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ հանդիպումը, որն ավելի քան 3 ժամ է տեւել եւ ներառել է Սիրիայի ու Իրաքի իրավիճակների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ