News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիսով են հանդես եկել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թիլերսոնի հետ հանդիպմանը ամերիկյան կողմին կրկին հայտնել է գյուլենականների ու Սիրիայի քրդերի հետ կապված Թուրքիայի անհանգստությունը։

Չավուշօղլուն նշել է, թե հետագայում ԱՄՆ–ի հետ համագործակցությունն առարկայական դարձնելու համար որոշում է կայացվել վիճելի խնդիրների հետ կապված համակարգող մեխանիզմներ ստեղծել, որպեսզի որեւէ խնդիր ընթացքում չանտեսվի։

Նշենք, որ մեկ օր առաջ էլ Թիլերսոնը հանդիպել էր նախագահ Էրդողանի հետ։ Հանդիպումը տեւել էր 3 ժամ։ Թարգմանությունը վստահվել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։

Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայի ու Իրաքի շուրջ զարգացումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ