News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 15-ին, Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործով հարցաքննվեց անջատված մասով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը:

Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը «Իգլայի» գործով Վրաստանում ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել եւ 9 ամիս անց տեղափոխվել է Հայաստան։

Սամվել Բաբայանի պաշտպանի հարցին՝ որտեղից է ձեռք բերել «Իգլան», Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց, որ այն պատկանել է հորը. «Պատերազմի ժամանակ հայրս մեծ օգնություն է ցուցաբերել, այդ ժամանակվանից մնացել էր մեր տանը։ 2010 թվականին Էջմիածինում տունս վաճառելու ժամանակ եմ հայտնաբերել»:

Թբիլիսիում Հրաչ Մայիլյանի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ են զրուցել, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց:

«Հանդիպել ենք, հաց ենք կերել, զրուցել ենք։ Ես «Իգլան» տվել եմ Հրաչյա Մայիլյանին, իմ գործունեությունն այդքանն է, մնացած հարցերով Հրաչյա Մայիլյանին դիմեք, ես ոչ մի ցուցմունքի, ոչ մի բանի հետ կապ չունեմ, գրողները գրել են, ցուցմունք տվողները տվել են...»,-ասաց նա:

Դատարանի հարցին, եթե զենիթահրթիռային համակարգը Հայաստանում է եղել, ինչու է ասել, թե այն Վրաստանից է բերելու, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց՝ բարձր գնով վաճառելու համար:

«Զենիթահրթիռային համալիր Վրաստանից չի բերվել, այլապես ինձ Վրաստանից Հայաստան չէին արտահանձնի։ Զենքը տվել եմ Մայիլյանին, նպատակ եմ ունեցել այն վաճառել 25000 դոլարով, Հրաչյա Մայիլյանն էլ ինձ տվել էր 4000 դոլար՝ պայմանով, որ մնացած գումարը հետո տամ»,-ասաց նա:

Գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի հարցին, թե ով է առաջարկել վաճառել «Իգլան», Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց. «Եզդի Ռոստամն է առաջարկել, որ քրդերին՝ թուրքերի հերն անիծելու համար կարող է պետք գար»։

Հարցաքննվելու ընթացքում Աղվանյանը նաեւ հայտնեց, որ այդ հրթիռից եւս մեկն էլ ունեցել է, որը կալանավորվելուց հետո 2017-ին նվիրաբերել է հայոց բանակին։

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց 2017թ. նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ