News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հեղինակավոր National Geographic ամսագիրն իր Ինստագրամի էջում Լեռնային Ղարաբաղին նվիրված լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարները նվիրված են Արցախի կառավարության կողմից ծնելիության խթանման նպատակով պետական ֆինանսավորման ծրագրին, որի նպատակը «բեյբի բում»-ն է:

Լուսանկարներից մեկում պատկերված է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ կնքում են նորածին աղջնակին: Լուսանկարն արվել է 2011 թվականի հուլիսին:

«Մարիա Առուստամյանի ծնողները՝ Անուշն ու Գրիգորին, կառավարության կողմից ծնելիության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում 765 եվրո են ստացել առաջին երեխայի համար: Կառավարության այս նախաձեռնությունը նպատակ ունի «բեյբի բում»-ի հասնել Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է, սակայն ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս»,-նշված է լուսանկարի տակ:

Երկրորդ լուսանկարի տակ արված է հետեւյալ գրառումը. «Հարսանիքի մասնակիցներն այցելում են ԼՂՀ Ստեփանակերտի խորհրդանիշ համարվող հուշարձան (Մենք ենք մեր սարերը-խմբ): Նորապսակները 575 եվրո են ստացել կառավարության կողմից ծնելիության խթանման ուղղված ծրագրի շրջանակներում:

Երրորդ լուսանկարում պատկերված է Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի նորապսակ զույգը՝ հարսանիքից հետո: Երիտասարդ զույգը  եւս մոտ 575 եվրո է ստացել կառավարության կողմից ծնելիության խթանման ուղղված ծրագրի շրջանակներում:

Բոլոր լուսանկարներն արվել են 2011 թվականի ամռանը՝ Անաստասիա Թեյլոր Լինդի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ