News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Իսրայելը արդեն ավելի քան 25 տարի հարաբերություններ ունեն, սակայն դրանք, ինչպես նախկինում, շատ ցածր մակարդակի վրա են: Այս մասին փետրվարի 16-ին Հայաստան-Իսրայել բարեկամության խորհրդարանական խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Սակայն, նրա գնահատմամբ, Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները սկսում են նոր շունչ ձեռք բերել: «Հայ-իսրայելական հարաբերությունները նոր դիրքերից են մեկնարկում՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական իմաստով: Ես կարծում եմ, որ մենք երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման մեծ պոտենցիալ ունենք»,- նշեց Վարդանյանը:

Ըստ որում՝ նա ընդգծեց, որ Հայաստանի եւ Իսրայելի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, եւ հայկական կողմը ելնում է միայն սեփական պետական ու ազգային շահերից: Վարդանյանը միաժամանակ շեշտեց Իրանի հետ բարեկամական հարաբերությունների կարեւորությունը:

Աղվան Վարդանյանը հայտնեց մոտ ապագայում հայ-իսրայելական խոշոր համատեղ բիզնես համաժողով անցկացնելու ծրագրերի մասին:

Նշենք, որ Իսրայելում հայկական պատվիրակությունը ղեկավարել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ընդդիմության ներկայացուցիչները՝ «Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը եւ «Ելք» դաշինքից Գեւորգ Գորգիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ