News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Լեհաստանը տարբեր տեսակետներ ունեն «Հյուսիսային հոսք-2» գազատարի վերաբերյալ, սակայն Բեռլինը չի հավատում, որ այն սպառնալիք է ներկայացնում էներգետիկայի դիվերսիֆիկացման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը:

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին կոչ է արել ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել էր, որ ԱՄՆ կառավարությունը վտանգ է տեսնում («Հյուսիսային հոսք-2»-ում) եվրոպական էներգետիկ անվտանգության համար:

«Մենք տարբեր տեսակետներ ունենք «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ»,- ասել է Մերկելը Մորավեցկու հետ Բեռլինում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: «Մենք կարծում ենք, որ սա տնտեսական նախագիծ է, մենք նաեւ կողմ ենք էներգետիկ դիվերսիֆիկացմանը եւ ցանկանում ենք, որպեսզի տարանցիկ գազային շարժն Ուկրաինայում շարունակվի, սակայն մենք համարում ենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը վտանգ չի ներկայացնում դիվերսիֆիկացման համար»,- ավելացրեց նա:

«Հյուսիսային հոսք-2»-ը Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա ձգվող 1200 կմ երկարությամբ գազատարի նախագիծ է, որը հանդիսանում է «Հյուսիսային հոսք»-ի ընդլայնումը: Հզորությամբ եւ երկարությամբ այն համապատասխանում են գործող գազատարին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ