News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսի եւ ALDE-ի հարաբերությունները շատ երկար ու հարուստ պատմություն ունեն: Այս մասին փետրվարի 16-ին ՀԱԿ-ի երեւանյան գրասենյակում ՀԱԿ-ի, ինչպես նաեւ Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինքի (ALDE) համանախագահների համատեղ ասուլիսին հայտարարեց ALDE-ի համանախագահ Հենրիխ Բախ Մորտենսենը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը Եվրոպայում տարբեր լիբերալ կուսակցությունների միություն է: «Եվրախորհրդարանում շուտով ընտրություններ կկայանան եւ ALDE-ն նախատեսում եւ ակնկալում է համալրել իր շարքերը նոր կուսակցություններով»,- ասել է Մորտենսենը:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Եվրոպայում ազատական հայացքներով բազմաթիվ կուսակցություններ եւ շարժումներ կան, եւ նրանց համար չափազանց կարեւոր է գործընկերներ ունենալ ոչ միայն Եվրոպայում, այլեւ արտասահմանում, եւ նրանք չափազանց բարձր են գնահատում են Հայաստանի լիբերալ կուսակցությունների հետ համագործակցությունը: Միեւնույն ժամանակ, համանախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում լիբերալ արժեքներ լայն տարածում են ունեցել:

Մորտենսենն ընդգծել է, որ այն արժեքները, որոնց դավանում է իրենց կազմակերությունը, հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների, իշխանության բաժանման վրա վրա, եւ դա կապված է գենդերային հավասարության, ընտրության ազատության, խոսքի ազատության իրավունքի եւ այլ սկզբունքների ապահովման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ