News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում մեկնաբանել է Ահմեդ եւ Մեհմեդ Ալթան եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտումը։

Կարո Փայլանը գրել է. «Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի անձնագիր չունեցող գերիները Թուրքիայում «բազարի» առարկա չլինելու պատճառով ցմահ ազատազրկում են ստանում»։

Նշենք, որ Կարո Փայլանն իր գրառման տակ նկատի ուներ գերմանական Die Welt–ի թղթակից Դենիզ Յուջելի ազատ արձակումը Անգելա Մերկելի հայտարարությունից հետո եւ հեղաշրջման մասին իմանալու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Մեհմեդ Եւ Ահմեդ Ալթան եղբայրներին։

Ալթան եղբայրները ցմահ են ազատազրկվել միայն այն բանի համար, որ հեղաշրջումից առաջ իրենց հրապարակումներից մեկում գրել են, որ շուտով Էրդողանը կհեռանա։

Ավելի վաղ, Թուրքիայի Սահմանադրական դատարանը Ահմեդ Ալթանին ազատ արձակման որոշում էր կայացրել, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել իրականացնել Սահմանադրական դատարանի որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ