News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հաջողակ մարդ է, ու ես որոշեցի «Ելք» դաշինք մտնել, որ այդ հաջողությունից ինձ վրա էլ գա, որովհետեւ հերիք է՝ փորձեմ-փորձեմ ու չստացվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, . «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը:

Նրա խոսքով, դաշինքի երեք անդամ կուսակցությունները  ոչ միայն անուններով, այլ գործելաոճով ու պահվածքով իրար փոխլրացնում են. «Տաքարյուն, զուսպ, իրավաբան, տարեց, փորձառու, երիտասարդ... Դուք իմ ընկերներն եք, ես շատ ժամանակ եմ անցկացնում ձեզ հետ, շատ բանավիճում եմ ու շատ ժամանակ իմ տեսակետները չեն անցնում, բայց ես ձեր հետ բանավեճից շատ լուրջ օգուտներ եմ ստանում։ Ես լավ ընկերներ ունեմ այստեղ, որոնց հետ չհամաձայնել չեմ կարող։ Շատ-շատ լավ է, որ ցանկացած խնդրում, ինչ ես միանգամից առաջարկում եմ Էդմոնն ասում է «մի րոպե սպասեք, նախկինում արել եք, բան դուրս չի եկել, սպասեք»: Եվ դա լավ է, հակառակ դեպքում շատ կոպիտ սխալներ արած կլինեինք»,-ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ իրենց լուրջ փորձություն է սպասվում: «Նախկին Սահմանադրության պայմաններում, ես մի քանի ընտրությունների մասնակցել եմ, բայց այս նոր փորձության պարագայում որևէ մեկը՝ վերլուծաբան, փորձագետ թող չասի, թե ինքը գիտի ինչ հանգամանքներում հանրությունը փողոց դուրս կգա: Ակնհայտ է, որ այս իշխանությունը փորձ է անելու վերարտադրվել, ակնհայտ է, որ այդ վերարտադրությունը մեր երկրի, մեր պետականության, մեր լուսավոր հայրենիք ունենալու համար շատ վատ անդրադարձ է ունենալու: Մեր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հնարավորինս արագ, ինչպես իմ ընկեր Փաշինյանն ասաց, քաղաքացիական պայմանագրով, լուսավոր մարդկանց միջոցով հասցնենք հանրապետության: Դրա համար իսկապես լուրջ անելիքներ ունենք»,-ընդգծեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ լուծումն իրական այլընտրանք դառնալն է:

Տպել
Ամենաշատ