News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանում կիրակի կործանված իրանական Aseman Airlines ավիաընկերության օդանավը մեկ ամսից պակաս ժամանակ առաջ հարկադրված էր վթարային վայրէջք կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով, հայտնում է ISNA-ն:

Գործակալության տեղեկություններով՝ հունվարի վերջին թռիչքներից մեկի ժամանակ օդանավը բախվել է տեխնիկական անսարքությունների: Դա տեղի է ունեցել հունվարի 25-ին, երբ օդ է բարձրացել երկրի մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանից, սակայն որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ անսարքության պատճառով:

Ինչպես նշում է գործակալությունը, դրանից հետո անսարքությունը վերացրել են, եւ օդանավը շարունակել է թռիչքներ իրականացնել մինչ այն օրը, երբ 66 ուղեւորով հանդերձ աղետի է ենթարկվել՝ մխրճվելով Իրանի կենտրոնական մասում գտնվող լեռնաշղթաներից մեկի մեջ:

Aseman Airlines ավիաընկերության ATR օդանավը, որը Թեհրան-Յասուջ թռիչք էր իրականացնում, կիրակի առավոտյան օդ է բարձրացել տեղական ժամանակով առավոտյան 8-ին եւ անհետացել գրեթե 50 րոպե անց: Օդանավը մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ, երբ վերջնակետին հասնելուն քիչ էր մնացել: Օդանավում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի 6 անդամ:

Իրանի հատուկ ծառայությունները չեն կարողանում հասնել լեռներում կործանված օդանավի աղետի վայր

Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Իրանում կործանված օդանավում եղած բոլոր անձինք զոհվել են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ