News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Իրանը չկարողանա Սիրիայում գործել: Այս մասին Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սիրիայում Իրանի մտադրությունները միանգամայն ակնհայտ են,- ասել է նա: - Իրանը ցանկանում է միավորել Թեհրանն ու Տարտուսը եւ մեկ պետություն ստեղծել»:

«Իսրայելը կզսպի Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու Իրանին  փորձերը»,- շեշտել է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայելի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Թեհրանը «ձգտում է Սիրիայում բազաներ ստեղծել»:

«Եթե պահանջվի, ապա մենք կգործենք ոչ միայն Իրանի խամաճիկների, այլեւ իր՝ Իրանի դեմ»,- ասել է նա:

Նեթանյահուն ամբիոնից ցուցադրել է անօդաչուի մաս, որը, նրա խոսքով, խոցել են իսրայելական ուժերը:

Նրա խոսքով՝  Սիրիայի հակամարտությանը Իրանի ակտիվ ներգրավվածությունը կփոխի իրադրությանը չմիջամտելու Իսրայելի որոշումը:

«Եթե Ասադը թույլ տա Իրանի ներթափանցումը Սիրիայի տարածք, ապա դա մեր դիրքորոշումը կփոխի»,- շեշտել է նա: Նեթանյահուի խոսքով՝ «Իրանը եւ Ասադը պետք է որոշում ընդունեն»:

Իսրայելի վարչապետը հավելել է, որ Մերձավոր Արեւելքում Իրանի գործողությունները որոշակիորեն նպաստել են իսրայելցիների եւ արաբների մերձեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ