Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու դեպք են բացահայտել:
Քրեական հետախույզները կասկածյալ Արթուր Հայրապետյանին Կոմիտաս Գյուլբեկյան փողոցների խաչմերուկից իր սեփական մեքենայով բերման են ենթարկում: Մեքենայի սրահից ոստիկանները հայտնաբերեցին 3 փաթեթ «Սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով զանգված:
Ոստիկանները պարզեցին, որ Արթուր Հայրապետյանին թմրանյութ վաճառել էր Գոռ Մանուկյանը, ում տան խուզարկության ժամանակ թմրանյութ հայտնաբերվեց: Գոռ Մանուկյանը խոստովանեց, որ իր անձնական օգտագործման համար տանը պահել է թմրանյութ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները տեսանյութում`