News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանի «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում տեղի է ունեցել ազգային-հասարակական գործիչ, ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման միջոցառումը:

Իչանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, երեկոյին մասնակցում էին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության անձնակազմի անդամներ Վ. Առաքելյանի միութենական գործընկերները, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած հյուրեր:

Միջոցառման ընթացքում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դեսպան Թումանյանը: Վերջինս Վ. Առաքելյանին հանձնեց սփյուռքի նախարարության ոսկե մեդալը:

Երեկոյի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, ներկայացվեց Վ. Առաքելյանի բեղմնավոր գործունեությունը, հատկապես հնագիտական հուշարձանների եւ եկեղեցիների պահպանության ոլորտում: Ելույթներ ունեցան ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Կ. Խանլարյանը, «Արարատ» կազմակերպության նախագահ Գ. Վարդանը, Հայաստանի «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Ա. Գրիգորյանը եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Ա. Մինասյանը:

Տպել
Ամենաշատ