News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ավստրիայի բարերում եւ ռեստորաններում ծխելու արգելքի մասին միջնորդությունը երեք օրում 100 հազար ստորագրություն է հավաքել, ինչը նշանակում է, որ հարցը քննարկվելու է խորհրդարանում: Այս մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտություն»-ը` վակայակոչելով The Local-ը:

Միջնորդությունն առաջարկվել էր Ավստրիայի բժշկական ասոցիացիայի կողմից այն բանից հետո, երբ կառավարությունը չեղարկեց արգելքը, որը պետք է ուժի մեջ մտներ մայիսին: Միջնորդությունն այնքան պոպուլյար է դարձել, որ ուրբաթ երկրի ներքին գործերի նախարարության կայքում ստիպված եղան 2 ժամով դադարեցնել ստորագրությունների գրանցումը, քանի որ գերատեսչությանը սպասարկող սերվերները գերծանրաբեռնվել էին:

Նշենք, որ Ավստրիան եվրոպական երեք երկրներից վերջինն է, որտեղ բարերում եւ ռեստորաններում ծխելը դեռ թույլատրվում է: Ըստ Eurostat- ի հրապարակած տվյալների՝ հասուն տարիքի ավստրիացիների 30 տոկոսը ծխող է: Սա Եվրամիությունում երրորդ առավելագույն ցուցանիշն է:

Ավստրիան որոշել է չեղյալ հայտարարել հասարակական վայրերում ծխելու արգելքը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ