News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրիան որոշել է չեղյալ հայտարարել հասարակական վայրերում ծխելու արգելքը, հաղորդում է BBC-ն:

2015 թվականի մայիսին Ավստրիայում ընդունված օրենքի շրջանակներում պետք է ամբողջովին արգելվեր ծխելը հանրային վայրերում, սակայն երկրի նոր կառավարությունը, որը կազմավորվել է Ժողովրդական կուսակցության պահպանողկաններից եւ «Ազատության» կուսակցության աջերի կողմից, հրաժարվել են այդ ծրագրերից:

Չեղարկման  նախաձեռնողը «Ազատություն» կուսակցության առաջնորդ, փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն է, որը հունվարին խորհրդարանում հայտարարել էր, որ ծխելու արգելքը սահմանափակվում է քաղաքացիների ընտրության ազատությունը:

Շտրախեն ասել է, որ ռեստորանները պետք է իրենք որոշեն, պետք է արդյոք իրենց ծխողների սրահ, որտեղ քաղաքացին ինքն է որոշում՝ ցանկանում է սուրճը վայելել ծխախոտի թե սիգարի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ