News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Քենթ կոմսության բնակիչն իր պարտեզում կատվային շնաձուկ է հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Mirror-ը: Ինչպես պատմել է Ջեյմս Հիլը, նա խոհանոցում սուրճ էր պատրաստում, երբ զարմացած հայրը հայտնել է, որ տան բակում կատվային շնաձուկ է հայտնվել: Նրանց կարծիքով՝ գիշատիչ ձուկը կարող էր այնտեղ հայտնվել ծովաորորի կամ ջրագռավի պատճառով: Թռչունը հավանաբար չի կարողացել պահել իր որսը եւ բաց է թողել այն:

Տղամարդը նաեւ նշել է, որ 60 սանտիմետր երկարությամբ շնաձուկը հայտնաբերման պահին արդեն մահացած էր: Կատվային շնաձկները վտանգ չեն ներկայացնում մարդու համար եւ բնակվում են հիմնականում Ատլանտյան օվկիանոսի ջրերում, ինչպես նաեւ Միջերկրական, Մարմարե եւ Սեւ ծովերում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ