News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 07:09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Վերադարձ» ռեստորանի մոտ, բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սեւան-Մարտունի ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ZIL-130» մակնիշի 34 DM 456 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Պ.) բեռնատարը:

***

Փետրվարի 19-ին, ժամը 04:27-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի 35 DP 921 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 19-ին, ժամը 03:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Մեծ Սեպասար ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշոցք-Մեծ Սեպասար հատվածի 3-րդ կմ-ին արգելափակվել են 3 ավտոմեքենա:

«ՎԱԶ-21014» մակնիշի 34 SQ 317 եւ «Nisan» մակնիշի 35 DT 821 պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով տեղափոխվել են մոտակա գյուղ: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 840 SO 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Մ.-ին տեղափոխել են Մեծ Սեպասար գյուղ:

***

Փետրվարի 19-ին, ժամը 01:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf 5» մակնիշի 19 ZZ 333 (վարորդ՝ Ս. Ճ.) եւ «GAZ 53» մակնիշի 34 ZZ 604 պետհամարանիշերով (վարորդ՝ Ս. Շ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:

***

Փետրվարի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Նաիրի ԲԿ-ի հետնամասում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes E320» մակնիշի 35 FV 305 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Պ. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 19-ին, ժամը 00:11-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի մոտակայքում, «ԳԱԶ 26» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշավարկ:

Փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 26» մակնիշի 34 AA 826 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 19-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակված «ԳԱԶ-3110» մակնիշի 26 LU 412 պետհամարանիշով ավտոմեքենայի 2 ուղեւորները (1986 թ. ծնված Ա. Ս. եւ 1993 թ. ծնված Ն. Ն.) վատառողջ են:

Վերջիններիս փրկարարները տեղափոխել են Աշոցք գյուղի «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետեւ փրկարարները վերադարձել են կանչի վայր:

Նրանք արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (9 ուղեւոր):

Վերադարձի ճանապարհին փրկարարները Կրասար-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին նկատել են ձյան շերտում արգելափակված «Mitsubishi Pajero» մակնիշի 24 SO 922 պետհամարանիշով ավտոմենքենա (վարորդ Գ. Թ.). վարորդին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ