News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ես խոստացել եմ, որ դպրոցական ծրագրերը պետք է արմատապես բեռնաթափել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, դասագիրքը սպասարկում է չափորոշիչին, եւ եթե չափորոշիչի մեջ դնում ենք անսահման մեծ հարցեր, ասենք ասում ենք, որ ոսկեդարի վերաբերյալ երեխան պետք է իմանա բոլոր պատմիչներին, հետո դասագրքի հեղինակը հասկանում է, որ պետք է այդ բոլորը ներկայացնի, բայց իրեն տված է մի էջ. «Բնականաբար, դա դառնում է անունների թվարկում կամ անհասկանալի արտահայտություններ: Դրա համար շատ կարեւոր է, որ չափորոշիչները բեռնաթափենք, որը անում ենք, այս տարի դա կլինի: Կհասկանանք, թե որ տարիքի համար ինչ խնդիր ենք դնում»:

Հաջորդր խնդիրը, ըստ նախարարի, դասագրքեր գրելու որակն է. «Ցավոք, մենք չունենք մասնագիտական այն դպրոցը, որ տասնամյակներով եղել է, որովհետեւ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում դասագիրք չի գրվել: Դրա համար նախատեսում ենք ԵՄ դրամաշնորհը ուղղել դրան եւ կրթության ինստիտուտի մի ուղղությունը դարձնել դասագրքերի ստեղծումը: Բնագիտական առարկաների համար լուծումն ունենք, վերցնում ենք աշխարհում ընդունված բնագիտական դասագրքերը, ադապտացնում ենք մեր երկրին: Եթե ամբողջ աշխարհում մաթեմատիկա առարկայի համար Գերմանիայում ընդունված է այդ դասագիրքը, դա կադապտացնենք, կկիրառենք: Բայց հանրակրթության մյուս հատվածում մենք դասագիրք գրելու սովորույթը չունենք, կամ շատ ակադեմիական ու խրթին է ստացվում, կամ շատ պարզունակ»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն մտածում են, որ պետք է ունենալ մագիստրատական ուղղություն, թե ինչպես պետք է դասագիրք գրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ