News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության զարգացումը որոշակիորեն կախված է Վաշինգթոն-Անկարա հարաբերություններից: Այսպիսի կարծիք փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, այս փուլում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները բավականին լարված են, եւ հայկական կողմը լիովին կարող է դա օգտագործել՝  զարգացնելով համագործակցությունը Վաշինգթոնի հետ: «Այս ուղղությամբ մենք աշխատելու տեղ ունենք: Մենք պետք է ավելի ակտիվ լինենք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա զարգացման առումով: Եվ այս ուղղությամբ արդեն որոշակի տեղաշարժեր կան», - ավելացրեց Մանոյանը:

ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով, Հայաստանը պետք է զարգացնի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները տնտեսության ոլորտում, որի համար անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը: Միեւնույն ժամանակ, հայկական կողմը պետք է ուշադիր հետեւի Իրանի շուրջ իրավիճակի զարգացումներին, քանի որ դա ուղղակիորեն մեր շահերից է բխում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ