Սիրիական ժողովրդական ուժերն թուրքական զորքերին դիմակայելու եւ քրդերին աջակցելու համար առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կտեղակայվեն Աֆրինում, հաղորդում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:
Կիրակի օրը մի շարք ԶԼՄ-ներ հայտնում էին, որ, ըստ ՍԺՈՒ-ի եւ քրդական ինքնապաշտպանության ուժերի հետ ձեռք բերված համաձայնության, հաջորդ երկու օրվա ընթացքում կառավարական զորքերը պետք է մի շարք դիրքեր զբաղեցնեն Թուրքիայի հետ սահմանին գտնվող Աֆրին քաղաքում: Սակայն այդ հաղորդումները դեռ չեն հաստատվել Դամասկոսի եւ Աֆրինի պաշտոնական աղբյուրների կողմից: