News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի ղեկավարի հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կենտրոնին կից դիտահորը չվերանորոգելու պատճառով կեղտաջրերը հաճախ խոչընդոտում են երեխաների վերականգնողական գործընթացը: Հետեւաբար հարկադրված են լինում ժամանակավոր մաքրության համար պարբերաբար վճարումներ կատարել։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Հալաբյան 59 շենքի մոտ իրականացրել է թվով 5 դիտահորերի մաքրման եւ կոյուղագծի պրոֆիլակտիկ լվացման աշխատանքներ, ինչպես նաեւ կատարել է 2-րդ մուտքի դիմաց գտնվող դիտահորի վերանորոգում։

Տպել
Ամենաշատ