News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ալյասկայի արեւմտյան ափին հետազոտողները սառցե ծածկույթի զգալի նվազում են նկատել: Կլիմայի փոփոխությունը եւ սառույցի ծածկույթի կրճատումը դեռ չի անհանգստացնում գիտնականներին. այժմ սառցե խոչընդոտների կրճատումը մեծ հնարավորություններ է ստեղծում՝ օգատակար հանածոների որոնումից մինչեւ նավագնացության հեշտացում, փոխանցում է «Լայֆ»-ը: Սակայն այն, ինչ տեղի է ունենում հյուսիսային լայնություններում, կարող է իրական աղետի վերածվել. կլիմայական փոփոխությունները ոչ միայն կարող են Ալյասկայի նման հյուսիսային շրջանները չափավոր եւ այս տեղանքների համար անգամ «արեւադարձային» ջերմաստիճաններով գոտիների վերածել, այլ նաեւ՝ վնաս հասցնել տնտեսությանը:

Այս խնդիրները քննարկվել են Նորվեգիայում Arctic Frontiers կոնգրեսի շրջանակներում: Նորվեգիայի Բերգեն համալսարանի հետազոտողները նշել են, որ նույնիսկ ձմռանը սառույցի կրճատումը կարող է խոսել գործընթացների մեկնարկի մասին, որոնց հետեւանքները մարդկությունը չի կարող կանխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ