News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Միլիարդատերերից պետք է ավելի շատ հարկեր գանձվեն, կարծում է Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը՝ հայտարարելով, որ ինքն անձամբ պատրաստ է ավելի բարձր հատկացումներ անել բյուջեի համար, հաղորդում է Newsru- ն:

Խոսելով նախագահ Դոնալդ Թրամփի հարկային բարեփոխումների մասին՝ Գեյթսը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ «կառավարությունը պետք է պահանջի, որ իմ մակարդակի մարդիկ ավելի շատ տան»:

Գեյթսը, ով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է, ընկերությունների համար Թրամփի եւ հանրապետական ​​կուսակցության նախաձեռնած հարկերի կրճատումը, անարդար է անվանել: «Սա ռեգրեսիվ հարկային օրինագիծ է», -ասել է Գեյթսը`հիշեցնելով, որ գերհարուստ մարդիկ ավելի մեծ շահույթ կստանան, իսկ հարկային բեռը կընկնի աշխատավոր եւ միջին դասի վրա:

Բոլոր զարգացած ժողովրդավարական երկրների համար կարեւոր է եկամտի անհավասարության ավելացման խնդրին ուշադրություն դարձնել: Այժմ ԱՄՆ բնակչության վեցերորդ մասը ապրում է անընդունելի պայմաններում, ուստի իշխանությունները պետք է մտածեն, թե ինչու պետությունը այդ մարդկանց ավելի լավ աշխատանք չի առաջարկում, ասել է միլիարդատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ