News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որն այս օրերին Հայաստանում էր եւ մասնակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն՝ Նորիկ Սիմոնյանին, բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։

Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել։ Արամ Սիմոնյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել եւ որդուն ազատել բանակից։ Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ