News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը երեքշաբթի առավոտյան հաջողությամբ փորձարկել է «Ագնի-2» բալիստիկ հրթիռը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է աղբյուրը Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունում (DRDO, գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության տակ):

«Ռազմավարական նշանակության ուժերի հրամանատարությունը հնդկական Օրիս նահանգի ափերի մոտակայքում գտնվով Աբդուլ Քալամ կղզու հարթակից հաջողությամբ իրականացրել է «Ագնի-2» բալիստիկ հրթիռի ուսումնական արձակումը»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Ներկայումս Հնդկաստանն «Ագնի» տիպի 4 հրթիռ ունի. «Ագնի-1»-ը՝ 700 կմ հասողությամբ,  «Ագնի-2»-ը՝ 2 հազար կիլոմետր հասողությամբ, «Ագնի-3»-ը եւ  «Ագնի-4»-ը՝ 2.5 հազարից մինչեւ 3.5 հազար կիլոմետր հասողությամբ: Ակնկալվում է, որ ավելի քան 5 հազար կիլոմետր հասողությամբ «Ագնի -5»-ը կհամալրի զինանոցը փորձարկումներն անցնելուց հետո: Մշակվում է նաեւ  «Ագնի-6»-ը՝ մինչեւ 10 հազար կիլոմետր հասողությամբ եւ սուզանավից արձակման հնարավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ