News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության ընդունելությունների տունը, որը նախատեսված է որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր, գտնվում է մասնավորեցման ծրագրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Մենք այս պահին պատրաստում ենք կառավարության որոշում՝ ընդունելությունների տունը լուծարելու մասին: Այսինքն՝ դա չի նշանակում, որ եթե ինչ-որ ընկերություն մասնավորեցման ծրագրի մեջ է, պետք է անպայման մասնավորեցվի»,- նշեց նա՝ հավելելով, որ կան ընկերություններ, որոնք  2001 թվականից մինչեւ այսօր մասնավորեցման ծրագրի մեջ են:

«Այս դեպքում գնալու են լուծարման ճանապարհով: Ավելին ասեմ, ընդունելությունների տունը բավականին թանկ հաճույք է պետության համար»,-ընդգծեց Արման Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ