News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մշակվել է «Օրացուցային տարվա ընթացքում մինչեւ 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը եւ չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Փաստաթուղթը ներառված է կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում եւ հենց այդ օրն էլ կընդունվի, հաղորդում է «911թերթ»-ը:

Ըստ փաստաթղթի, օրացուցային տարվա ընթացքում մինչեւ 15 աշխատանքային օր ժամկետով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կփոխհատուցվի (կվճարվի) նրա հիմնական աշխատավայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը: Արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած՝ փրկարարական աշխատանքներում որպես կամավոր փրկարար ներգրավելու  մասին տեղեկանքի հիման վրա: Ֆիզիկական անձին կամավոր համարելու պահից լիազոր մարմինը իրազեկում է կամավոր փրկարարի գործատուին էլեկտրոնային տեղեկատվության միջոցով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում վստահ են, որ նախագծի ընդունումը կխթանի Հայաստանի Հանրապետությունում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձեւավորումը եւ զարգացումը, կսահմանի սոցիալական երաշխիքներ եւ այլն:

Հայաստանում կամավոր փրկարարական ջոկատները ստեղծվել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո: Այդ ջոկատներից «Սպիտակն» ու «Լոռէն» գործում են մինչ օրս: Վերջին տարիներին պետության եւ միջազգային կառույցների օգնությամբ բազմաթիվ կամավոր փրկարարական ջոկատներ են ստեղծվել Շիրակում, Լոռիում, Տավուշում, այլ մարզերում:

Տպել
Ամենաշատ