News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի խոշորագույն ավտոկոնցեռն Toyota-ն 300 մլրդ իեն (2,8 մլրդ դոլար) կներդնի գիտահետազոտական կենտրոն ստեղծելու համար, որը կզբաղվի էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների հավաքածուի մշակմամբ, հայտնում է Nikkei պարբերականը:

Նշվում է, որ նոր մեքենաներ մշակելիս կենտրոնը ուշադրություն կդարձնի տարբեր երկրների օրենսդրությանը: Գիտահետազոտական կենտրոնը կտեղակայվի Այտի պրեֆեկտուրայում, նրա տարածքում կկառուցվեն նաեւ 11 տարբեր թեստային ուղիներ: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի մոը 650 հա: Սպասվում է, որ այն կսկսի աշխատել արդեն հաջորդ տարի, իսկ ամբողջական հզորությամբ կգործի 2023 թվականին:

Թեստային ուղիների վրա կմոդելավորվեն այն պայմանները, որոնց վարորդները բախվում են տարբեր երկրներում: Դրանցից մեկը կլինի հանրահայտ գերմանական Նյուրբուրգրինգ մայրուղու մասնակի նմանակումը, որտեղ Toyota-ն ծրագրում է ստուգել ղեկային կառավարման կայունությունը, արգելակման համակարգերը եւ արագ ընթացքի պայմաններում ավտոմեքենաների  այլ գործառույթները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ