News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքապետը քաղաքային կառավարության նիստին շան հետ է եկել: «Նովոստի-Գրուզիան» հաղորդում է, որ Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները ֆեյսբուքում տարածել շան լուսանկարները, որին Թբիլիսիի քաղաքապետն անցյալ ամիս վերցրել էր կենդանիների քաղաքային ապաստարանից:

Կախա Կալաձեն շանը Տիֆանի է անվանել: Իր Ինստագրամի էջում քաղաքական գործիչը արդեն տեսանույթ  է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես են իր երեխաները քաղաքապետի աշխատասենյակում խաղում շան հետ:

Հավանաբար, շունն իսկապես քաղաքապետարանում է ապրում, քանի որ այսօր Տիֆանիին նկատել են քաղաքային կառավարության նիստի դահլիճում:

 «Սա քաղաքապետարանի նոր աշխատակիցն է», — ֆեյսբուքում կատակում են վրացի օգտատերերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ