News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է հերթական կնոջ մեղադրանքներն այն մասին, որ նա 12 տարի առաջ բռնի ուժով համբուրել է իրեն:

 «Կինը, որին ես չգիտեմ եւ բարեբախտաբար, երբեք չեմ հանդիպել, Washington Post կեղծ լրատվականի առաջին էջին պնդել է, որ ես 12 տարի առաջ Թրամփ թաուերի նախասրահում համբուրել եմ իրեն (ի դեպ 2 րոպե): Նման բան երբեք չի եղել: Ո՞վ նման բան կանի մարդկանց աչքի եւ տեսախցիկների  առաջ: Հերթական սուտ մեղադրանքը:

Ինչու՞ @washingtonpost-ը չի գրում այն կանանց մասին, որոնք փողի դիմաց պատմություններ են հորինում իմ մասին: Նրանցից մեկն անգամ դրանով իր հիպոթեքն է փակել»:

Կինն, ում մասին նշվում է, Ռեչել Քրուքսն է: Նա 14 այլ կանանց թվում է, ովքեր Թրամփին անվայել պահվածքի մեջ են մեղադրել: Նրա խոսքով՝ երբ նա 22 տարեկան էր, աշխատում էր Թրամփ թաուերի ընդունարանում, միլիարդատերն անընդհատ համբուրում էր նրա այտը, իսկ մի անգամ «շրթունքներն է համբուրել».

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ