News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհի շատ քաղաքներ՝ մանավանդ նրանք, որոնք զբոսաշրջության կենտրոն են համարվում, նշում են Էքսկուրսավարի համաշխարհային օրը: Հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե երբ է հայտնվել այդ մասնագիտությունը, բայց ակնհայտ է, որ դա կապակցված է եղել միջպետական հարաբերությունների զարգացման հետ: Երբ մարդիկ սկսեցին շատ ճամփորդել, տարբեր երկրներ ու քաղաքներ այցելել, նրանց համար անհրաժեշտ դարձավ պրոֆեսիոնալ ուղեվարների ուղեկցությունը: Դեռ անցած դարերի կեսերին իրեն էքսկուրսավար կարող էր համարել ցանկացած կիրթ մարդ, ով ծանոթ էր այս կամ այն քաղաքի պատմությանը: Էքսկուրսավարի դերում հաճախ հանդես էին գալիս բանասերները, պատմության ուսուցիչները, նաեւ համապատասխան ֆակուլտետների ուսանողները։

Սակայն 20-րդ դարի 70-ականներին ուղեվարների մաասնագիտական հատկանիշների նկատմամբ պահանջները բարձրացան ու էքսկուրսավար սկսեցին անվանել միայն հատուկ պատրաստում անցած մարդկանց: Հիմա էքսկուրսավարներին պատրաստում են այն բուհերը, որոնք ունեն «Զբոսաշրջություն» մասնագիտացումը: Ուղեվարների դերում հանդես են գալիս կիրթ մարդիկ, որոնք հաճախ գիտական աստիճան ունեն: Եվս երկու պարտադիր պայման է հոգեբանության հիմունքների իմացությունն ու գրագետ խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ