News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը ստեղծում է կիբերթվային ստորաբաժանում(Cyber-Digital Task Force) , որը կպայքարի համաշխարհային կիբերային սպառնալիքի դեմ եւ կորոշի՝ ինչպես կարող են դաշնային իրավապահ մարմինները ավելի արդյունավետ իրականացնել իրենց առաքելությունը այս կենսականորեն կարեւոր եւ զարգացող դաշտում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը:

«Համացանցը մեզ զարմանալի նոր գործիքներ է տվել, որոնք օգնում են աշխատել, շփվել, բայց այդ գործիքները կարող են օգտագործվել նաեւ հանցագործների, ահաբեկիչների եւ թշնամու կառավարությունների կողմից», - ասել է նա՝ նշելով, որ այդ պատճառով որոշվել է ստեղծել կիբերթվային ստորաբաժանում՝ սպառնալիքներին դիմակայելու եւ ամերիկյան ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար:

Նրա խոսքով՝ ստորաբաժանման առաջնահերթությունը կլինի ընտրություններին միջամտելու,  համացանցը բռնության գաղափարախոսությունների տարածման համար օգտագործելու եւ հետեւորդներին հավաքագրելու, կորպորատիվ, կառավարական եւ մասնավոր տեղեկատվության զանգվածային գողության փորձերի ուսումնասիրությունը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ