News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ 2 հիմնական կուսակցություններին կոչ է արել աջակցել հրազեն վաճառելիս գնորդների ստուգումների խստացմանը՝ Ֆլորիդայի դպրոցում մարդկանց հերթական զանգվածային գնդակահարման ֆոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լինենք հանրապետականներ, թե դեմոկրատներ՝ մենք պետք է կենտրոնանանք կենսագրության ստուգման ուժեղացման վրա»,- նշել է Թրամփը Twitter-ում:

ԱՄՆ-ում զենքի կրումը երաշխավորված է սահմանադրության երկրորդ ուղղմամբ: Զինագործական ազդեցիկ լոբբին հանդես է գալիս ընդդեմ զենքի գնման հետագա որեւէ սահմանափակման: Այդուհանդերձ, հարցումների համաձայն՝ ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունն աջակցում է ստուգումների խստացմանը:

Այժմ դատվածությունը, հոգեկան հիվանդության առկայությունը եւ այլ գործոններ կարող են պոտենցիալ գնորդին խանգարել զենք գնել, սակայն այս համակարգը հաճախ է խափանումներ ունենում, այդ թվում՝ նաեւ զանգվածային հրաձգության տարբեր հնչեղ դեպքերով: Թրամփը նախընտրական արշավի ժամանակ հանդես էր գալիս զենքի սահմանափակումների դեմ:

Անցյալ շաբաթ սահմանափակումների մասին բանավեճերը նոր ուժով են վերսկսվել՝ Ֆլորիդայի դպրոցում հրաձգության ֆոնին, որտեղ նախկին աշակերտը գնդակահարել էր 17 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ