News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը 5 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին տեղից խոսելու համար։ Դրանից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղից ձեռքերով ինչ-որ բան ասեց, ինչն առաջացրեց Արայիկ Խանդոյանի վրդովմունքը։ Դատարանը սանկցիա  կիրառեց նաեւ Արայիկ Խանդոյանի նկատմամբ եւ նրան նույնպես 10 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից։

Պարզվեց, որ դատախազը Պավլիկ Մանուկյանին թուրք էր անվանել: Դրանից հետո դատավոր Մակյանը նկատողություն հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանին։

Սասնա ծռերի անդամ Սմբատ Բարսեղյանը նույնպես ինքնակամ լքեց դատական նիստերի դահլիճը, դատավորը նրա նկատմաբ նույնպես դատական սանկցիա կիրառեց եւ 10 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:

Պաշտպան Դավիթ Գյուրջյանին էլ վրդովեցրեց դատախազի նկատմամբ միայն նախազգուշացում հայտարարելը եւ հայտարարեց, որ մնում է միայն դատախազը «Սասնա ծռերի» անդամներին նիստերի դահլիճում ծեծի, որ նրա նկատմամաբ դատարանը ավելի խիստ սանկցիա կիրառի։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ