News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիական Աֆրինում քրդերը, որտեղ հունվարի վերջից Թոուրքիայի ԶՈՒ-ն քրդական կազմավորումների դեմ գործողություն է իրականացնում, միջազգային հանրությանն ու ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել կատարել ստանձնած պարտավորությունները եւ Թուրքիայի վրա ճնշում գործադրել:

«Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կատարել իր ստանձնած պարտավորությունները, մենք պահանջում ենք մարդու իրավունքների պահպանում: Բոլոր երկրները եւ հատկապես ՄԱԿ ԱԽ անդամները, նորառյալ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, պետք է կատարեն պարտավորությունները, որի տակ ստորագրել են ՄԱԿ_ում: Մենք մարդու իրավունքներ ենք պահանջում: 21-րդ դարում շա՞տ բան ենք պահանջում: Մենք պահանջում ենք, որ մեզ չբնաջնջեն թունավոր նյութերով եւ նապալմով: Ես ասում եմ ոչ որպես զինվորական, այլ քաղաքացիական անձանց անունից»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Աֆրինի ինքնապաշտպանության քրդական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:

Խոսելով թուրքական ռազմական գործողության արդյունքների մասին՝ Հեդուն նշել է, որ «թուրքական բանակի միակ ձեռքբերումը քաղաքացիական անձանց շրջանում գրեթե 480 վիրավորներն են, որոնցից 27-ը երեխաներ են»: «Նրանք ոչնչացրել են ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները, դպրոցները եւ պատմական հուշարձանները՝ ահա թե որոնք են նրանց ռազմական ձեռքբերումները»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ