News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում մենք չունենք որակյալ թարգմանչական դպրոց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները»  թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եվ դրա համար է մեր թարգմանչական գրականությունը հիմնականում թարգմանված երրորդ լեզվից: Սա մի գլոբալ խնդիր է, որի վերաբերյալ առաջարկելու եմ հրավիրել հատուկ լսումներ, որպեսզի այն գուսանները, ում այսօր հռչակում ենք հայ պոեզիայի գագաթ, հռչակում ենք նրա համար, որ մենք չգիտենք, թե ով է Ֆոլկները, Ջոյսը, Էլիոթը»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ