News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքն առաջարկում է վերսկսել ընդդիմադիրների եւ ակտիվիստների գործերը, ինչպես նաեւ վերանայել մեր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դեմ կայացված դատական ակտը, որը 2008-ի մարտի 1-ի հանրահավաքների կազմակերպիչներից մեկն էր, որի համար բանտարկության իրական ժամկետ ստացավ: Փետրվարի 21-ին ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում նման պահանջով հանդես եկավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Դրանից զատ, ընդդիմադիր պատգամավորը նաեւ պահանջեց վերանայել հանրահավաքների մյուս կազմակերպիչների եւ մասնակլիցների գործերը: «Այս պահին բոլոր գործերով ՄԻԵԴ հետ կոմունիկացիաներն ավարտվել են: Սակայն Հայաստանում կարող են փորձել առաջ անցնել եւ այս բոլոր գործերը նրանցից շուտ վերանայել: Դրա համար իրավական բոլոր հիմքերը կան, քանի որ քաղաքացիների իրավունքները կոպտագույն ձեւով են խախտվել»,- շեշտեց Զեյնալյանը:

Ըստ որում՝ նա նշեց, որ Հայաստանում ոչ արդյունավետ քննության դեմ իրավական պաշտպանության ոչ մի միջոց չկա, որոնք կան նույնիսկ Ռուսաստանում: Դրանից ելնելով՝ ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց, որ Հայաստանի Ազգային ժողովը դիմի գործադիր իշխանությանը, ինչը, նրա կարծիքով, ավելի կարճ ժամկետում ավելի շոշափելի դրական արդյունքներ կունենա: Դրա հետ մեկտեղ, Արտակ Զեյնալյանը կարծիք հայտնեց, որ 2008 թվականի մարտի 1-ին հանրահավաքը ցրելիս զոհերի թիվը, ավելի շուտ, անցել է 10 մարդուց, քանի որ բոլոր հիմքերը կան այս տվյալներին անվստահություն հայտնելու համար:

«Ես այդ օրը զոհված 10 քաղաքացիներից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչն եմ: Իմ տրամադրության տակ են բոլոր դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: Նրանցից ոչ մեկի լեզուն պոկված չէր: Սակայն այն օրերին մենք պատահաբար փողոցում մարդու ծնոտ եւ լեզու տեսանք»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ