News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկություն էր տարածել 2017 թվականին գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ սարքինության աստիճանի մասին: Տեխնիկայի բոլոր տեսակները, իհարկե, կարեւոր են գյուղատնտեսական արտադրության համար: Հատուկ կարելի է առանձնացնել տրակտորները՝ որպես տեխնիկայի ունիվերսալ տեսակ, որոնք աշխատում է ծածկային եւ կցովի սարքավորումներով:

Անցյալ տարի տեղական գյուղատնտեսությունում ավելի քան 15.4 հազար տրակտոր կար, որից սարքին վիճակում էին գտնվում մոտ 12,1 հազարը (կամ ընդհանուր պարկի 78.4 տոկոսը): Տեխնիկական հատվածի հագեցվածության աստիճանի որոշման համար օգտագործվում է միջինում 1 տրակտորի հաշվարկով ցանքային հողատարածքի մակերեսը: Մեր հաշվարկների համար մենք օգտագործում ենք մշակվող մակերեսի ծավալը: Նշենք, որ նախորդ տարի հանրապետությունում ցանքային հողերը զգալիորեն կրճատվել են (օրինակ, հացահատիկի դեպքում՝ մոտ 22 տոկոս): Սա ավտոմատ կերպով նվազեցնում է համապատասխան գյուղատնտեսական տեխնիկայի վրա ծանրաբեռնվածության աստիճանը (այս դեպքում՝ տրակտորների): Նախորդ տարի հանրապետությունում մշակված ողջ տարածքի հաշվարկով՝ 1 տրակտորի վրա միջին ծանրաբեռնվածությունը մոտ 18 հա է կազմել: Դե, եթե հաշվի առնել միայն  սարքին վիճակում գտնվող տրակտորները, ապա ծանրաբեռնվածությունն ավելանում է մինչեւ 24 հեկտար: Սա քիչ է, թե՞ շատ: Ըստ էության, որքան քիչ են 1 միավոր տեխնիկայի հաշվարկով հեկտարները, այնքան ավելի լավ:

Աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը Ճապոնիայում է՝ իր սահմանափակ քանակությամբ հողատարածքներով եւ գյուղատնտեսական աշխատանքների մեխանիզացիայի բարձր մակարդակով: Տարիներ առաջ այս երկրում 1 տրակտորին միջինում 3 հեկտարից պակաս հող էր հասնում: Սակայն այս դեպքը եզակի է աշխարհում: Մի շարք երկրներում տրակտորի համար միջին ծանրաբեռնվածությունն ավելի բարձր է, քան Հայաստանում: Այդ դեպքում ինչու՞ մեր բուսաբուծությունը չի բարգավաճում այդպիսի լավ ցուցանիշներով:

Բացի մի շարք բացասական գործոններից, ազդում է նաեւ տեխնիկայի վատ վիճակը: Պարկի մեծ մասը բարոյապես եւ ֆիզիկապես հնացած տեխնիկան է կազմում, որը մնացել է խորհրդային տարիներից: Տարիներ առաջ հաղորդվել էր, որ պարկում տրակտորների միայն 5 տոկոսն է նոր: Վերջին շրջանում դժվար թե իրավիճակը ոլորտում զգալիորեն բարելավվել է: 2016 թվականին, օրինակ, Հայաստան 0.46 հազար տրակտոր էր ներկրվել, ինչը պարկի՝ այս տեխնիկայի տեսակի մոտ 3 տոկոսն է կազմում: Նման տեմպերով պարկի լիակատար թարմացման համար երկու-երեք տասնամյակ կպահանջվի: Այդ ժամանակահատվածում ներկրված մոդելները կհասցնեն բարոյապես հնանալ եւ ֆիզիկապես շարքից դուրս գալ: Հաշվի առնենք նաեւ, որ ներկրվում են նաեւ արդեն շահագործված տրակտորներ: Այսինքն, դրանց շահագործման լիմիտն արդեն ծախսվել է: Այդ դեպքում ստիպված կլինենք վաղուց կիրառվող մեթոդի դիմել՝ երկու անսարք տրակտորից մեկ սարքին տրակտոր հավաքել:

Հասկանալի է, որ շատ ֆերմերներ չեն կարող լուծել տրակտորների հետ կապված այս (ինչպես նաեւ ուրիշ) խնդիրները: Միակ ելքն այն է, որպեսզի պետությունն օգնի նոր սարքավորումներ ձեռք բերել, մասնավորապես՝ վարձակալության հիման վրա: Նպատակահարմար է նաեւ նոր մեքենա-տրակտորային կայանների ստեղծումը (ՄՏԿ): Փոքր ֆերմերային տնտեսությունների համար ՄՏԿ-ների ծառայությունները փաստացի ավելի ձեռնտու են, քան թանկարժեք սարքավորումների ձեռքբերման ծախսերը:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ