News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում 2016թ. մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանության գործով այսօր՝ փետրվարի 21-ին, ցուցմունք տվեց վիճաբանության մասնակիցներից Արմեն Աբովյանը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում բերման ենթարկվեծ վկան պատմեց, որ ճանաչում է ամբաստանյալներ Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին, իսկ ծեծկռտուքի ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից մահացած Արմեն Բաղդասարյանի հետ եղել են մտերիմ ընկերներ: Իրեն ուղղված հարցերի մեծ մասին վկան պատասխանեց, որ երկար ժամանակ է անցել եւ չի հիշում: Վկայի խոսքով, 2016թ. մարտի 13-ին Սարի թաղում գտնվող դպրոցի մոտ մի խումբ տղաներ են հավաքվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Հավաքված տղաների մի մասը եղել են իր ընկերները, մյուս մասը «Դավիթեն կողմը»: Թե որն է պատճառը եղել, վկան այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Տոլիկի հետ կապված խոսակցություն է եղել, բացատրություն են պահանջել...»: Արմեն Աբովյանի խոսքով, անչափահասի սպանության մեջ մեղադրվող եղբայների ձեռքում ծեծկռտուքի ժամանակ ոչինչ չի նկատել. մի պահ նկատել է, որ Դավիթ Պետրոսյանն ու իր ընկերներից Լեւոն Բաղդասարյանը բռունցքներով միմյանց են հարվածում, ինքը ոտքով հարվածել է Դավիթին եւ «ազատել» Լեւոնին: Որից հետո հետ է նայել եւ տեսել, որ Դավիթն ընկած տեղից արագ բարձրացել եւ եղբոր՝ Նարեկի հետ վազել են դեպքի վայրից:

Արմեն Աբովյանը նշեց, որ նախաքննական ցուցմունքում որոշ հանգամանքներ է նշել, որոնց հետ համաձայն չէ. «Ես ասել եմ, որ Դավիթի ձեռքին դանակ եմ տեսել, բայց ես հիմա հստակ հիշում եմ, որ նրա ձեռքին ոչինչ էլ չի եղել, նաեւ ասել եմ, որ լսել եմ «Դանակ են քաշում» արտահայտությունը, բայց հիմա ես տեղի ունեցածը վերհիշում եմ, նման բան չի եղել»,-ասաց նա:

Մեղադրող Արիստակես Բարսեղյանի հարցին՝ արդյոք նախաքննական մարմինը բռնությամբ է  կորզել այդ ցուցմունքները վկայից եւ դրա համար է նման բաներ գրել, վկան պատասխանեց՝ ընկերոջ մահվան հանգամանքով պայմանավորված հոգեկան ծանր ապրումների մեջ է եղել եւ չգիտի, թե ինչու է նման բաներ ասել. «Հոգեպես ծանր վիճակում եմ եղել, բացի այդ հիվանդ մայրս դռան մյուս կողմում լացում էր, մտածել եմ մի բան ասեմ, արագ գնամ, որ մայրս չտանջվի շատ»:

Մեղադրողն ու պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրին դատարանին վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին՝ նշելով, որ բազմաթիվ հակասություններ կան դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Արմեն Աբովյանի նախաքննական ցուցմունքը դատարանը կհրապարակի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մարտի 20-ին:

Նշենք, որ բացի Արմեն Աբովյանից, այսօր դատարան բերման էին ենթարկվել վկաներ Վարդան Սեմիզյանը եւ Կարապետ Ավագյանը:

Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրենց հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ