News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

1990 թ փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակել է Հանցագործությունների զոհերի հրովարտակը (Victim's Charter: Statement of the Rights of Victims of Crime): Այդ ժամանակվանից ի վեր ամբողջ քաղաքակիրթ ու ժողովրդավարական աշխարհում փետրվարի 22-ը ոչ պաշտոնապես նշում են Հանցագործությունների զոհերի աջակցության օրը՝ որպես հիշատակի օր, որը կոչված է ուշադրություն հրավիրել քրեական գործողություններից տուժած մարդկանց վրա: Հանցագործությունների զոհերի սոցիալական վերականգնման խնդիրը սկսել է հուզել հասարակություններին անցած դարի վերջից:

1985 թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի յոթերորդ կոնգրեսը, որը նվիրված էր հանցագործությունների կանխարգելմանն ու ու իրավախախտներին, հաստատել է Հանցագործությունների ու իշխանության չարաշահումների զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները: 1985 թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է համապատասխան հռչակագիրը, առաջին անգամ մշակելով հանցագործությունների զոհերի ու իշխանության չարաշահումների զոհերի աջակցության ունիվերսալ սկզբունքներ:

Հիմա մի շարք երկրներում ընդունված են ու գործում են օրենքներ, որոնք ուղղված են քրեական գործողություններից տուժածներին, նրանց սոցիալական վերականգնմանը, նյութական ու բարոյական վնասի փոխհատուցմանը: Աշխարհում գործում է հանցագործություններից տուժածների համար օգնության 200 ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ